Հայերենի շեշտը կայուն է. սովորաբար շեշտվում է բառի վերջին վանկի ձայնավորը: Այդ շեշտը միևնույն ժամանակ շարժական է, քանի որ նոր վանկ ավելանալու դեպքում շեշտը տեղափոխվում է բառավերջի վանկի վրա։ Այսպես՝ փողո՛ց, փողոցի՛, փողոցայի՛ն և այլն։
Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ թվականների հետ «թվով» բառաձևը չգործածել:
Ի՞նչ է նշանակում փոխանցել բայը։ Փոխանցել նշանակում է «որևէ բան մեկը մյուսին տալով՝ հանձնելով տեղ հասցնել»։ Նշանակում է նաև «ավանդել», «թողնել», «տալ», «հաղորդել»։
Լեզվի կոմիտեն հորդորակ է հղել որ և որպեսզի շաղկապների կիրառության վերաբերյալ, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:
Լեզվի կոմիտեն հորդորում է չչարաշահել «իրականացնել» բառի գործածությունը, այն կիրառել միայն համապատասխան իմաստով՝ չխուսափելով ուրիշ, մասնավորապես «կատարել» և «անել» բառերի գործածումից։
Հորդորակի նպատակն է անդրադառնալ վերջին տարիներին հայերենում (մամուլի, հեռուստատեսության և ռադիոյի լեզվում, պաշտոնյաների խոսքում) խիստ տարածված այդ անհարազատ իրողությանը և վերացնել այն։